«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթիի» սկաուտները կարծում են, որ «Վալենսիայի» կիսապաշտպան Խոսե Լուիս Վայան (Պեպել) իդեալական թեկնածուն է՝ փոխարինելու Ռոդրիին, ով պատռել է խաչաձև կապանները: Այս մասին հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» կարծում են, որ 26-ամյա ֆուտբոլիստին գնելը շահավետ ձեռքբերում կլինի, որը կարելի է ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ընդգծվում է, որ իսպանացի կիսապաշտպանն ի վիճակի է լիովին փոխարինել Ռոդրիին վնասվածքից ապաքինվելու ընթացքում, ինչպես նաև ապագայում դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկրի որակյալ փոխարինողը։

Այս մրցաշրջանում Վայան բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: