Անգլիայի Պրեմիեր լիգայի գրանդներն ուսումնասիրում են տրանսֆերային շուկան՝ ցանկանալով ուժեղացնել իրենց կազմը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Լիվերպուլը» և «Թոթենհեմը» հետաքրքրված են «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Սուդակովով։ 22-ամյա Սուդակովն աչքի է ընկնում «Շախտյորի» կազմում, ինչի պատճառով վերջին տարիներին խոսակցությունները հաճախ նրան կապում են բարձրագույն լիգաների ակումբների հետ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Գեորգի Սուդակովին գնահատում են 35 մլն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում Սուդակովն անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ իր գործընկերների կազմում։