Լա Լիգայի 16-րդ տուրում «Բետիսը» և «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին (2:2):
Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսկ 68-րդ րոպեին Ջովանի Լո Սելսոն խփեց տանտերերի պատասխան գնդակը։
82-րդ րոպեին Ֆերան Տորրեսը դարձավ գոլի հեղինակ և առաջ մղեց կատալոնական ակումբին։
94-րդ րոպեին Ասսանե Դիաոն հավասարեցրեց խաղի հաշիվը։