«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարմիր քարտ է ստացել «Բետիսի» դեմ խաղում (2:2): Գերմանացի մարզիչը դժգոհություն է հայտնել կատալոնացիների դեմ 11 մետրանոց նշանակած մրցավարի որոշումից, որի համար հեռացվել է խաղադաշտից։
Լրագրող Ռամոն Ֆուենտեսի խոսքով՝ Ֆլիկը որակազրկված է Լա Լիգայի հաջորդ երկու հանդիպումներում՝ «Լեգանեսի» և «Ատլետիկոյի» դեմ, որոնք կանցկացվեն համապատասխանաբար դեկտեմբերի 15-ին և 21-ին։
«Բարսելոնան» շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն երկու խաղ պակաս անցկացրած «Ռեալի» նկատմամբ առավելությունը հինգ միավոր է։