Պեպ Գվարդիոլա. «Կցանկանայի, որ Դե Բրույնեն 23 տարեկան լիներ և 10 տարվա պայմանագիր կնքեր «Մանչեսթեր Սիթիի» հետ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապագայի մասին։

«Ես չեմ մասնակցում քննարկումներին: Կցանկանայի, որ նա լիներ 23 տարեկան և ստորագրեր հաջորդ 10 տարիների համար: Դա այն է, ինչ ես կցանկանայի:

Կան ֆուտբոլիստներ, որոնց ազդեցությունն այս ակումբի ժառանգության վրա հավերժ կլինի։

Իհարկե, դա հեշտ չէ, բայց որպես ակումբ մենք պետք է գտնենք այն պահը, երբ տեղի կունենա բաժանումը, գտնենք լավագույն ճանապարհը», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ 33-ամյա Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո: