«Ինտերի» 35-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղից հետո (3:1), որում երկու գոլային փոխանցում է կատարել, խոսել է անձնական վիճակագրության նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես ուշադրություն չեմ դարձնում վիճակագրությանը: Առաջ երբ ես տարբեր դերերում էի խաղում, խաղում էի, բայց հիմա դա ինձ չի հետաքրքրում։
Այսօր մենք լավ պատրաստվեցինք և ցույց տվեցինք մեր որակները»,- ասել է Մխիթարյանը «Ինտեր» հեռուստատեսությանը:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: