«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ ակումբը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահի թիմում կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը համոզված է հոլանդացի ֆուտբոլիստի որակներում և կարծում է, որ նա կարող է դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստը կոճի վնասվածքից բուժվելուց հետո։
Իր հերթին կատալոնական ակումբի ղեկավարությանը դուր չի գալիս, որ դե Յոնգը չի շտապում պատասխանել պայմանագիրը երկարաձգելու նրա առաջարկին։
Նշվում է, որ եթե կիսապաշտպանը չերկարաձգի աշխատանքային պայմանագիրը, ապա «Բարսելոնան» պատրաստ կլինի նրան վաճառել առաջիկա ամռանը, որպեսզի հաջորդ ամառ նրան անվճար բաց չթողնի։