«Էվերթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը հետաձգվել է

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի «Էվերթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը հետաձգվել է փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է «Էվերթոնի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում:

«Այսօր մերսիսայդյան դերբին հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»,- ասվում է «Էվերթոնի» հաղորդագրության մեջ:

Անցկացրած 14 հանդիպումներից հետո «Լիվերպուլը» 35 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Էվերթոնը» նույնքան խաղերից հետո 14 միավորով 15-րդ տեղում է։