Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» 4:2 հաշվով հաղթեց «Հանդենհայմին»։
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Դայո Ուպամեկանոն։
51-րդ րոպեին «Հանդենհայմի» հարձակվող Մատիաս Խոնսակը հավասարեցրեց խաղի համիվը։
Շատ չանցած 56-րդ րոպեին Ջամալ Մուսիալան Օլիսեի փոխանցումից հետո կրկին առաջ մղեց մյունխենյան ակումբին։
Լեոն Գորեցկան 84-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը։
Երկու րոպե անց 86-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Նիկոլաս Դորշը։
91-րդ րոպեին Ջամալ Մուսիալան երկրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը և խաղի հաշիվը դարձրեց 4:2։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 33 միավորով առաջատարն է, իսկ «Հանդենհայմը 16-րդ տեղում է 10 միավորով։