«Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր թանկարժեք ֆուտբոլիստներից մեկին Ջոնաթան Տային ձեռք բերելու համար

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր թանկարժեք ֆուտբոլիստներից մեկին, եթե ձեռք բերի կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տային։

Գերմանացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բայերը» ազատ գործակալի կարգավիճակով՝ կատալոնական գրանդը համարվում է 28-ամյա խաղացողի համար պայքարի ֆավորիտը։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը,, եթե ամռանը Տայի գործարքը հաջողությամբ ավարտվի, «Բարսելոնան» վաճառքի կհանի կենտրոնական պաշտպան՝ Ռոնալդ Արաուխոյին:

25-ամյա ուրուգվայցին դեռ չի հայտավորվել ընթացիկ մրցաշրջանում ամռանը Կոպա Ամերիկայում ստացած վնասվածքի պատճառով: Transfermarkt պորտալը Արաուխոյի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։