«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը շարունակում է մնալ անգլիական Պրեմիեր Լիգայի գրանդի տրանսֆերային նպատակը:
«Չելսիում» մտադիր են ուժեղացնել իրենց հարձակումը և շվեդին ճանաչել են որպես շուկայում առաջնահերթ տարբերակ: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Չելսին» պատրաստ է Իսակի համար վճարել 100 միլիոն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վաղուց էր վերագրվում նաև լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Արսենալին»: Ալեքսանդր Իսակի ներկայիս արժեքը, Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով, կազմում է 75 մլն եվրո։
Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: