«Բարսելոնայի» կիսապաշտպանով հետաքրքրված է «Թոթենհեմը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ըստ Fichajes-ի՝ հոլանդացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Թոթենհեմը», որը ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանությունը։ Նշվում է, որ կատալոնացիները պատրաստ են դե Յոնգից բաժանվել 20 միլիոն եվրոյի դիմաց։ Ակումբների միջև բանակցությունները պետք է սկսվեն մոտ ժամանակներս։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դե Յոնգը մասնակցել է «Բարսելոնայի» 11 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, իսկ ակումբի հետ նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։