Ֆուտբոլում խաղից դուրս կանոնը կարող է փոփոխվել, հաղորդում է The Times-ը։
Նշվում է, որ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB) ներկայումս շարունակում է ՖԻՖԱ-ի միջազգային ֆուտբոլի բաժնի ղեկավար Արսեն Վենգերի առաջարկած՝ խաղից դուրս վիճակի որոշման կանոնների փորձարկումը։
«Արսենալի» նախկին գլխավոր մարզչի նախաձեռնության համաձայն՝ խաղից դուրս հարկ չի լինի հայտարարել այն դեպքերում, երբ հարձակվող խաղացողի մարմնի առնվազն մի մասը համահունչ է պաշտպանվող ֆուտբոլիստին։