Դեկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց B լիգայի B5 խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Խորվաթիայի և Լիտվայի ընտրանիները: Մրցաշարը կանցկացվի ապրիլի 1-7-ը Խորվաթիայում: