Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կիսվել է «Պալմեյրասի» 17-ամյա հարձակվող Էստևաո Վիլիանի մասին, ում իրավունքները պատկանում են «Չելսիին»։
Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբին կմիանա 2025 թվականի ամռանը։
«Նա երիտասարդ և շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա նման է Լամին Յամալին։ Նա շուտով շատ մեծ աստղ կդառնա ֆուտբոլում։ Նա շատ խոստումնալից է և ընդամենը 17 տարեկան է։
Կարծում եմ՝ նա կխաղա «Պալմեյրասում» Աշխարհի ակումբային առաջնությունում, իսկ հետո կմիանա «Չելսիին»», – Ռոնալդոի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյկոբսը X սոցիալական ցանցում։
Ֆուտբոլիստը բրազիլական «Կրուզեյրոի» սան է, որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Պալմեյրաս»։ Այս մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 մլն եվրո։