Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ծառայություններով։ Հոլանդացին Արնե Սլոտի գլխավորությամբ դարձել է անգլիական գրանդի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Ինչպես հայտնում է GiveMeSport-ը, Մադրիդի «Ռեալը» տպավորված է 22-ամյա ֆուտբոլիստի ելույթներով և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փորձել նրան իրենց շարքերում ընդգրկել։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։