Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում հունվարի 2-ին մրցել «Վալենսիայի» հետ

Լա Լիգայի 12-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հետաձգված հանդիպումը կարող է չկայանալ 2025 թվականի հունվարի 2-ին։ Հանդիպումը պետք է կայանար դեռ նոյեմբերին, այնուհետև այն հետաձգվեց ջրհեղեղի պատճառով։ Վերջերս որոշվեց խաղի նոր ամսաթիվը` հունվարի 2-ը։

Ըստ իսպանական լրատվամիջոցների, այս պահին որոշումը պաշտոնապես չի հաստատվել, ակումբները դեռ պետք է համաձայնության գան։

Ինչպես հայտնում է Onda Cero-ն, Մադրիդի «Ռեալը» չէր ցանկանա խաղալ հունվարի 2-ին, քանի որ այս օրը նշանակված է որպես տոն։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ անցկացրած 15 հանդիպումներից 33 միավորով։ «Վալենսիան» անցկացրել է 13 հանդիպում և տասը միավորով 19-րդ տեղում է։