Մադրիդի «Ռեալի» տնօրեն․ «Հուսամ՝ կարող ենք դուրս գալ եզրափակիչ և բարձրացնել գավաթը»

Էմիլիո Բուտրագենոն հայտարարել է Մադրիդի «Ռեալի»՝ Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու ցանկության մասին։
«Մենք շատ ոգևորված ենք այս մրցաշարով և ցանկանում ենք փորձել հաղթել այն: Ամեն անգամ, երբ խաղում ենք, մենք կենտրոնացած ենք հաղթելու վրա՝ անկախ մրցաշարից։

Մենք ցանկանում ենք զգալ ԱՄՆ-ում և Եվրոպայից ժամանած մեր երկրպագուներին ուրախություն պատճառելու այդ հուզմունքը:

Հույս ունենք, որ կարող ենք դուրս գալ եզրափակիչ և, հնարավորության դեպքում, բարձրացնել գավաթը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն։