ՊՍԺ-ն Ռանդալ Կոլո-Մուանիին փոխարինող է գտել

ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլիի» 25-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենի նկատմամբ, ով մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու «Գալաթասարայում»։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ նիգերիացի ֆուտբոլիստը կարող է փոխարինող դառնալ հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին, ով մոտ է փարիզյան ակումբից հեռանալուն։ Ընդգծվում է, որ Օսիմհենի տրանսֆերային արժեքը հունվարին զգալիորեն ցածր կլինի, քան ամռանը։

Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։