Նոր տեղեկություն Անդրեաս Քրիստենսենի առողջական վիճակի վերաբերյալ

Հայտնի է, թե երբ կսկսի մարզվել Անդրեաս Քրիստենսենը։ Այս մասին հաղորդում է Sport պարբերականը։

Ըստ հանրահայտ պարբերականի հաղորդած լրատվության` «Բարսեոնայի» դանիացի կիսապաշտպան Անդրեաս Քրիստենսենը մարզումների կվերադառնա Հունվարին։

Հիշեցնենք, որ Անդրեաս Քրիստենսենը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2024 թվականի օգոստոսին, «Վալենսիայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ, որում կատալոնացիները հաղթել են 1:2 հաշվով։