ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի մասին՝ հարձակվողի նկատմամբ փարիզյան ակումբի հետաքրքրության մասին լուրերի ֆոնին:
«Ես սիրում եմ Սալահին, նաև այն պատճառով, որ նա գալիս է աշխարհի մեր հատվածից: Ես շատ հպարտ եմ նրանով, ճիշտն ասած, այն ամենի համար, ինչ նա արեց Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլի» հետ:
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան և «Լիվերպուլին»: Այդ պատճառով մենք երբեք չենք խոսել նրա հետ», – Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում լրագրող BBC-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՊՍԺ-ն պատրաստ է Սալահին տարեկան վճարել մոտ 40 միլիոն եվրո։