«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյին հարցրել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական կիսապաշտպանը։
Կասադոն իր իդեալական կիսապաշտպանին պատկերացնում է «Բարսելոնայի» մի շարք կիսապաշտպանների որակների համադրությամբ։
«Ես պատկերացրել եմ իմ երազանքի կիսապաշտպանին, որը «Բարսելոնայի» կիսապաշտպանների որակներն է կրում։
Ես այդ կիսապաշտպանի մեջ տեսնում եմ Սերխիո Բուսկետսի տեսլականը, Ինյեստայի տեխնիկան, Չավիի փոխանցումները, Մասկերանոյի գրոհի ընդհատումները, Ֆրենկիի տոկունությունը, Օրիոլ Ռոմեուի ֆիզիկական ուժը, Գավիի մտածելակերպը և Բուսկետսի առաջնորդությունը», – ասել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն։