«Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսսին դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին։
«Իմ ուղերձը «Բարսելոնայի» երկրպագուներին. Ես ձեզ շատ եմ կարոտում։ Հուսով եմ՝ շուտով նորից կհանդիպենք։ Հուսով եմ, որ դուք հպարտ եք, որ աշխարհի լավագույն ակումբի մի մասն եք կազմում։
Ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կարող համաձայնվել լինել երկրորդը, երբ կրում է «Բարսելոնայի» մարզաշապիկը։ Դա նշանակում է լինել աշխարհի ամենամեծ ակումբի մի մասը։ Նույնիսկ եթե չես հաղթում, գոնե պետք է պայքարես տիտղոսի համար մինչև վերջ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։