Լերոյ Սանեն կարող է վերադառնալ Անգլիա

«Լիվերպուլը» հնարավորություններ է ուսումնասիրում թիմն ուժեղացնելու համար։ Մոհամեդ Սալահը կարող է լքել մերսիսայդյան ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, ուստի մերսիսայդցիները հետևում են տրանսֆերային շուկային:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Լերոյ Սանեն հայտնվել է «Լիվերպուլի» տեսադաշտում։ Մերսիսայդցիները կարող են առաջարկ անել 28-ամյա եզրային հարձակվողի համար, եթե նա դառնա ազատ գործակալ։

Լերոյ Սանեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել մյունխենյան ակումբի` Սանեին աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու միջոցով պահպանելու ցանկության մասին: