Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է բոլոր ջանքերը գործադրել Խվիչայի տրանսֆերի համար պայքարում «Բարսելոնային», «Լիվերպուլին» և «Ռեալին» հաղթելու համար։

Նշվում է, որ 23-ամյա Կվարացխելիան հունվարին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր նպատակն է: Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Կվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։