Խոսակցություններ կան, որ Խուլեն Լոպետեգին շուտով կարող է հեռացվել «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ակումբի ղեկավարները դժգոհ են արդյունքներից, թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 14-րդ հորիզոնականը։
Խոսակցությունների ֆոնին Լոպետեգին դիմել է երկրպագուներին։
«Նախ և առաջ շնորհակալություն ձեր աջակցության համար։ Երկրորդ՝ մենք պատրաստվում ենք շտկել իրավիճակը։ Վստահ եմ, որ երկրպագուները հուշելու կարիք չունեն, որպեսզի ստիպեն նրանց աջակցել թիմին:
Երկրպագուները մնում են մեզ հետ, նրանց աջակցությունն ու էներգիան դրական են ազդում ֆուտբոլիստների վերաբերմունքի վրա»,- ասել է Լոպետեգին մամուլի ասուլիսի ժամանակ։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 9-ին, «Վեսթ Հեմը» կխաղա «Վուլվերհեմփթոնի» հետ։