«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կաշտորեն պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան երկրպագուների ծաղրանքների, վեց մատ ցույց տվեց տրիբունաներին՝ նշելով Պրեմիեր Լիգայի նվաճած տիտղոսների թիվը։
Նախկինում Մոուրինյոն, երբ նա գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը», նման ժեստ էր ցույց տալիս երեք մատով։
Հետագայում տված հարցազրույցում Գվարդիոլան առիթը բաց չթողեց վիրավորելու իր նախկին մրցակցին. «Ես և Մոուրինյոն հայտնվեցինք նմանատիպ իրավիճակներում, բայց նա երեք անգամ նվաճեց չեմպիոնությունը, իսկ ես՝ վեցը»:
Մոուրինյոյի պատասխանը չուշացավ. «Գվարդիոլան ինձ ինչ-որ բան ասաց. Նա Պրեմիեր Լիգայի վեց տիտղոս է նվաճել, իսկ ես երեքը: Բայց ես նրանց հաղթեցի արդար և հրապարակային:
Եթե պարտվեմ, ապա շնորհավորում եմ մրցակցիս, քանի որ նա ինձնից լավն էր։ Ինձ հաղթանակներ պետք չեն, երբ միաժամանակ պետք է գործ ունենամ 150 մեղադրանքի հետ (խոսքը «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջադրված 115 մեղադրանքի մասին է)»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sporx-ը։