Հեղինակավոր Marca պարբերականի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը հայտնել է, թե որքան գումար կստանա Աշխարհի ակումբային առաջնության հաղթողը։
«2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության հաղթողը կստանա 100 միլիոն եվրո։
Այս գումարը առաջնությունը դարձնելու է շատ կարևոր:
Հիմա, շատ իրարամերժ են մտքերը այս առաջնության մասին, բայց 4 տարին մեկ կայանալը և մրցանակային գումարի չափը այն դարձնելու են գլխավոր ակումբային առաջնություններից մեկը», – ասել է Marca պարբերականի լրագրողը։