«Ինտեր Մայամիի» գլխավոր սեփականատերը անդրադարձել է Լիոնել Մեսսիի ապագային

«Ինտեր Մայամիի» գլխավոր սեփականատեր Խորխե Մասը լավատեսորեն է տրամադրված հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ 37-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը ամերիկյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։

«Ես լիովին վստահ եմ, որ Մեսսին կմասնակցի մեր նոր մարզադաշտի բացմանը, որը կկայանա 2026 թվականին։ Միջմրցաշրջանի ընթացքում ես կխոսեմ նրա հետ։ Քանի դեռ Մեսսին առողջ կլինի, մենք նրան կտեսնենք մեր թիմի մարզաշապիկով»,- Մասի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։

Մեսսին ԱՄՆ-ում հանդես է գալիս անցած ամառվանից և 39 խաղում դարձել է 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։