«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մասին, որը թարմացված ձևաչափով կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
«Ինձ համար մեծ պատիվ է «Բավարիայի» հետ խաղալ աշխարհի ակումբային առաջնությունում։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նոր մրցաշարի, որտեղ մենք՝ որպես ֆուտբոլիստներ, կարող ենք ակումբային մակարդակով մրցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ:
Որպես ֆուտբոլիստ՝ դու միշտ ցանկանում ես հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Ես շատ ոգևորված եմ գալիք հանդիպումներով և սպասում եմ, թե ով կլինի առաջին հաղթողը նոր ձևաչափում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ակումբային աշխարհի առաջնության նորացված ձևաչափում ընդգրկված է 32 մասնակից։