Առևանգել են Էկվադորի հավաքականի նախկին ֆուտբոլիստին և փրկագին պահանջել

Էկվադորի հավաքականի նախկին պաշտպան Պեդրո Պերլասան առևանգվելուց հետո երեք օր անցկացրել է գերության մեջ։ Այս մասին հայտնում է El Comercio-ը։

Ըստ աղբյուրի՝ Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին առևանգել են դեկտեմբերի 1-ին Էսմերալդասում։

Նրանից բացի առևանգել են նաև ֆուտբոլիստի մտերիմ ընկերներից մեկին։ Առևանգողները 80 հազար դոլար փրկագին են պահանջել։

Էկվադորի ոստիկանությունն արագ սկսել է մարզիկի որոնումները, իսկ երեք օր անց գերիներն ազատ են արձակվել։