«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոսել է այն մասին, թե ինչի է ցանկանում հասնել թիմի հետ այս մրցաշրջանում։
««Չելսիի» համար այս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի գոտում հայտնվելը հրաշալի կլինի։ Նաև, հուսով եմ, որ մենք տիտղոս կնվաճենք»,- ասել է Պալմերը Men in Blazers-ին։
Կիրակի օրը «Չելսին» Անգլիայի առաջնությունում արտագնա հանդիպում կանցկացնի «Թոթենհեմի» հետ։
Հիշեցնենք, որ Քոուլ Պալմերը Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 14 տուրից հետո լոնդոնյան ակումբը զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։