«Մարսելը» նախնական բանակցություններ է վարել Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բենուա Բադիաշիլեի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ 23-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
Այս մրցաշրջանում Բադիաշիլեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ընդհանուր առմամբ ֆրանսիացին խաղադաշտում անցկացրել է 877 րոպե։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։