Երեքշաբթի օրը կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց «Մալյորկային» և հաղթեց 1:5 հաշվով։
Այդ խաղում գոլի հեղինակ դարձավ նաև կատալոնական ակումբի հարձակվող Ռաֆինյան, 56-րդ և 74-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը։
Ռաֆինյան իր գոլերի քանակը հասցրեց 11-ի և դարձավ «Բարսելոնայի» երկրորդ ֆուտբոլիստը ով 10-ից ավել գոլերի հեղինակ է դարձել։
Այս ամենի շնորհիվ, «Բարսելոնան» Եվրոպայի թոփ 5 լիգաների միակ թիմն է, որն ունի 2 տարբեր ֆուտբոլիստ, ովքեր 10+ գոլ են խփել այս մրցաշրջանում։
Ռոբերտ Լևանդովսկին` 15 գոլով և Ռաֆինյան` 11 գոլով։