«Բարսելոնան» որոշում է կայացրել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բլաուգրանայի» ղեկավարությունը տպավորված է 36-ամյա հարձակվողի խաղով այս մրցաշրջանում և շարունակում է լիովին վստահել նրան։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի մինչև 2026 թվականի ամառ։ «Բարսելոնան» չի փնտրում նոր հարձակվող՝ չնայած տարբեր ասեկոսեներին։
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնան» 15 հանդիպումներից 34 միավորով այժմ զբաղեցնում է առաջին տեղը Իսպանիայի առաջնությունում։