Կայացավ մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց B լիգայի B2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բոսնիա և Հերցեգովինայի, Բելառուսի և Սան Մարինոյի ընտրանիները։

Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ։