Կայացավ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նորվեգիայի, Գերմանիայի և Կոսովոյի հավաքականները։

Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ։