Կայացավ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հյուսիսային Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Կիպրոսի ընտրանիները։

Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ։