Լուիս Էնրիկեի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստների միջև լարվածություն է առաջացել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և ակումբի որոշ ֆուտբոլիստների միջև լարվածություն է առաջացել հանդերձարանում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստներ չեն հասկանում գլխավոր մարզչի՝ հանդիպումների մեկնարկային կազմի ընտրությունը և նրա որոշ որոշումներ չափազանց անարդար են համարում։ Լուիս Էնրիկեից դժգոհֆուտբոլիստների անուններն անհայտ են։

Ներկայումս ՊՍԺ-ն զբաղեցնում է առաջին տեղը ֆրանսիական Լիգա 1-ում։ Էնրիկեի թիմը 13 խաղում վաստակել է 33 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն։ Չեմպիոնների Լիգայում իրավիճակը շատ ավելի վատ է։ Փարիզյան ակումբը հինգ խաղում տարել է ընդամենը մեկ հաղթանակ և զբաղեցնում է 25-րդ տեղը։