«Լիվերպուլի» նախկին հարձակվող, իսկ այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն կարող է վերադառնալ Եվրոպա։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա սենեգալցի հարձակվողն ունի Իտալիայի առաջնությունում աշխատանքի տեղավորման տարբերակ։
Մանեի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ներաձուրիները ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը և կարող են առաջարկ անել փորձառու աֆրիկացուն: Մանեն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։