Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 19-րդ տուրի խաղում պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»։ Հանդիպումն ավարտվեց բիսկայական թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Այսպիսով, «Լոս Բլանկոները» 5-րդ խաղում պարտվեցին 2024/25 մրցաշրջանում։
Opta Sport-ի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբը կրկնել է վերջին հինգ մրցաշրջանների ակումբային հակառեկորդը՝ ֆուտբոլային տարվա առաջին կիսամյակում Կառլո Անչելոտտիի օրոք կրած պարտությունների քանակով։ Նախորդ անգամ նույն ժամանակահատվածում հինգ պարտություն էր գրանցվել 2020/2021 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ նախկինում «սերուցքայինները» պարտվել էին «Լիվերպուլին» (0։2), «Միլանին» (1։3), «Բարսելոնային» (0։4) և «Լիլին» (0։1)։
Մադրիդի «Ռեալը» 33 միավորով այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։