ՊՍԺ-ն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ թիմի հնարավոր ուժեղացման համար։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով գերմանական Sky-ին, «Յուվենտուսից» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քենան Յիլդիզը հայտնվել է Լիգա 1-ի հսկայի տեսադաշտում։
Փարիզցիները ուշադիր հետեւում են կիսապաշտպանի զարգացմանը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում 19-ամյա Քենան Յիլդիզի նկատմամբ
։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Յըլդիզին գնահատում են 40 միլիոն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում Քենանը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։