Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։
Մրցանակի համար կպայքարեն երեք մասնագետներ՝ Ֆաբիան Հուրցելերը (Բրայթոն, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն), Գարի Օ՛Նիլը (Վուլվերհեմփթոն, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն) և Առնե Սլոտը (Լիվերպուլ, 3 հաղթանակ)։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Նունո Էսպիրիտո Սանտոն (Նոթինգհեմ Ֆորեստ)։