Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նյուքասլ» – «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։
35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Իսակը` առաջ մղելով «Նյուքասլին»։
50-րդ րոպեին Կուրթիս Ջոնսը գրավեց տանտերերի դարպասը և հավասարեցրեց խաղի հաշիվը։
12 րոպե անց Էնթոնի Գորդոնը Ալեքսանդր Իսակի փոխանցումից հետո առաջ մղեց տանտերերին, սակայն շատ չանցած, 68-րդ րոպեին Մոհամեդ Սալահը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Խաղի վերջնամասում Սալահը ևս մեկ գոլ խփեց ու առաջ մղեց հյուրերին, սակայն այնուամենայնիվ «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերը հավասարեցրեց խաղի հաշիվը։