Միկել Արտետա․ «Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի այս խաղում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2։0) ամփոփել է հանդիպումը։

«Շատ ուրախ, յուրահատուկ երեկո էր այս անհավանական մարզադաշտում։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի այս խաղում։ Մի քանի վնասվածքների պատճառով փոխեցինք թիմը, բայց ինչ էներգիա կար մարզադաշտում։

Մենք դուրս եկանք երկրորդ խաղակեսին և մի քանի բան փոխեցինք. թիմը հիանալի էր։ Խաղը հաղթելու համար թիմին անհրաժեշտ է ամեն հնարավոր արդյունք։ Եկեք այսպես շարունակենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Միկել Արտետան խոսել է «Լիվերպուլ» – «Նյուքասլ» հանդիպման մասին (3։3)։

«Ես չգիտեի արդյունքի մասին, որովհետև շատ ուրախ էի իմ թիմի հաղթանակով։ Մենք ստացանք այս լուրը, բայց Պրեմիեր Լիգայում հաղթելը դժվար կլինի։ Դեռ շատ վաղ է ինչ-որ բանի մասին խոսելը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։