Միկել Արտետա․ «Ես նրանց նմանեցնում եմ Չավիին, Ինյեստային և Բուսկետսին»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան տպավորված է իր թիմի ֆուտբոլիստների թիմային աշխատանքով։

Իսպանացի մարզիչը մասնավորապես նշել է վինգեր Բուկայո Սակայի և կիսապաշտպան Մարտին Էդեգորի միջև փոխըմբռնման անհավանական մակարդակը:

«Ես նրանց նմանեցնում եմ Չավիին, Ինյեստային և Բուսկետսին «Բարսելոնայից»։ Նրանք նույնպես կարիք չունեին միմյանց նայելու ամեն ինչ նախապես իմանալու համար», – ասում է «զինագործների» մարզիչը Սակայի և Էդեգորի խաղային հոտառության մասին:

Նույնը կարելի է ասել մեր կենտրոնական պաշտպանների մասին,- Արտետայի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները։