«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է բազմաթիվ ֆինանսական խախտումների մեջ։ Գործի ծավալն այնքան մեծ է, որ վարույթն արդեն վաղուց է ընթանում։
Լսումները սկսվել են սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել այս շաբաթ: Այս մասին իր էջերում գրում է The Independent-ը։
«Մանչեսթեր Սիթիի» գործով դատավճիռը սպասվում է փետրվարին։ Նախկինում մամուլը գրում էր, որ եթե ակումբը մեղավոր ճանաչվի բազմաթիվ խախտումների համար, ապա պատիժը կարող է շատ խիստ լինել։
Ակումբը կարող է նույնիսկ լքել Անգլիայի Պրեմիեր Լիգան։ Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ հնարավոր բողոքարկումները հաշվի առնելով՝ «Մանչեսթեր Սիթիի» գործը կարող է քննարկվել նույնիսկ հաջորդ մրցաշրջանի ընթացքում։