«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կատակել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին խոսելիս։
Ակումբի ղեկավարության կարծիքով՝ գերմանացի մարզիչն առայժմ ավելի լավ է չիմանա կատալոներենը։
«Կարծում եմ, որ նրանք միայն լավ բաներ ունեն ասելու Ֆլիկի մասին, բայց ավելի լավ է, որ նա դեռ չգիտի կատալոներեն, որպեսզի ինչ-որ ծուղակի մեջ չընկնի», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնության առաջատարն է։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը չորս միավորով գերազանցում է երկրորդ «Ռեալին»՝ մեկ հանդիպում ավել անցկացնելով։ «Բարսելոնան» Լա լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, «Բետիսի» հետ: