Նոյեմբերի սկզբին Իսպանիայի առաջնության «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը հետաձգվել էր։ Որոշումն ընդունվել է ավերիչ ջրհեղեղների պատճառով։
Ինչպես հայտնում է AS-ն իր էջերում, խաղի ժամկետն արդեն նշանակված է։ «Վալենսիան» ու «Ռեալը» կխաղան կիրակի՝ հունվարի 2-ին: Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։
Կառլո Անչելոտտիի թիմը «Բարսելոնայից» հետ է մնում չորս միավորով՝ մեկ հանդիպում պակաս անցկացնելով։ «Վալենսիան» իր հերթին զբաղեցնում է աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։