Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի վրա ճնշումը կրկին մեծացավ այն բանից հետո, երբ ֆրանսիացին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում վրիպեց 11 մետրանոցից և «Լոս Բլանկոսները» պարտվեցին 1:2 հաշվով:
Ինչպես հայտնում է Relevo-ն, մադրիդյան ակումբը փորձել է պաշտպանել և աջակցել Մբապեին, սակայն ամեն օր ֆուտբոլիստի մոտ անորոշությունը միայն մեծանում է։ Մադրիդի «Ռեալի» հանդերձարանը տպավորված է այն տաղանդով, որը ցուցադրում է Մբապեն մարզումների ժամանակ։
Միևնույն ժամանակ, թիմակիցները նկատում են, թե ինչպես է «Կիլիանի կրակը մարում խաղերի ժամանակ»։ Արդյունքում ֆուտբոլիստները կասկածում են նրա հաջողությանը։ Հիշեցնենք, որ ամռանը Մադրիդի «Ռեալը» ազատ գործակալի կարգավիճակով ձեռք է բերել Կիլիան Մբապեին։